

ԷկոԼուր
Այսօր «ԷկոԼուր»-ը ահազանգ ստացավ Գյուլբենկյան 44 եւ 46 հասցեի բնակիչներից, որ իրենց բակի ծառերը տեղահան են արել, որպեսզի տեղում կրպակ կառուցեն: Բնակիչների խոսքերով այս նախաձեռնության հեղինակը Գյուլբենկյան 43 հասցեի բնակչուհի Ռուզաննա Խաչատրյանն է:
Նա բնակիչներին ցույց է տվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կնիքով շինարարության թույլտվության փաստաթուղթ, որում բացակայում է քաղաքապետի ստորագրությունը:
Ինչպես «ԷկոԼուր»-ին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը այդ որոշման նախագիծը չեղյալ է հայտարարվել եւ շինարարությունը դադարեցվել է:
տեղի բնակիչները «ԷկոԼուր»-ին հայտնեցին,որՌուզաննա Խաչատրյանին տրամադրվելու է մեկ այլ տարածք` կրպակ կառուցելու համար: Սակայն ոչ ոք իրենց չի պատրաստվում փոխհատուցում տրամադրել կտրած ծառերի համար, որոնք անմիջապես տարածքից հեռացվել են, ոչ էլ կոտրած ցանկապատի համար:
Հուլիս 01, 2011 at 16:50


