

ԷկոԼուր
Կապանից ահազանգ ստացվեց, որ քաղաքի կենտրոնում սոսի է կտրվել: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ Արշավիր Խալափյանը, սոսին խանգարում էր մոտակա սրճարանին, եւ դրա համար հատվել է: Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը դիմել է քաղաքապետարան եւ ստացել պատասխան, որ ծառը չի հատվել, այլ էտվել է, քանի որ վերեւի մասը վտանգ էր ներկայացնում մոտակա շինությունների համար: Փաստացիորեն,10-ից ավելի մետր բարձրություն ունեցող ծառից մնացել է 4 մետր, ինչը Կապանի քաղաքապետարանին թույլ է տվել պնդել, որ դա էտում է: Արշավիր Խալափյանը դիմել է Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժին եւ բաժնի պետ Լեւոն Պետրոսյանից ստացել պատասխան, որ հիմնական պատաստանատվությունը կրում է Կապանի քաղաքապետարանը:
Լուսանկարները` Աշոտ Ավագյանի
Հուլիս 08, 2011 at 16:39


