

ԷկոԼուր-Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով քաղաքի որոշ հատվածներում երթևեկության համար առաջացած դժվարանցանելիությունը վերացնելու և խնդիրը կանոնակարգելու նպատակով` պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է լուրջ քայլեր ձեռնարկել հեղեղատարները կարգի բերելու նպատակով` հնարավորին կարճ ժամկետում իրավիճակը կտրուկ բարելավելու համար:
Մայրաքաղաքի կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքը պատշաճ իրականացնելու նպատակով` Երևանի քաղաքապետարանի կողմից խոտհնձող ժամանակակից սարքավորումներ և կանաչապատման ու խնամքի այլ մեքենասարքավորումներ են հատկացվել համատիրություններին, դպրոցներին ու նախադպրոցական ուսումնական հաստատություններին: Կարեն Կարապետյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների խնամքին ու ոռոգման աշխատանքներին: «Նմանատիպ լայնածավալ աշխատանքների պարագայում մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքները պետք է տեսանելի լինեն: Եթե մենք հետևողական չլինենք, ապա արդյունք չենք ստանա»,- նշել է քաղաքապետը:
Հուլիս 20, 2011 at 12:03
