Սեպտեմբերի 15-ին կսկսի «Նեմո» դելֆինարիայի առնչությամբ ՀՀ բնապահպանության նախարարության դեմ դատավարությունը

Սեպտեմբերի 15-ին կսկսի «Նեմո» դելֆինարիայի առնչությամբ ՀՀ բնապահպանության նախարարության դեմ դատավարությունը

ԷկոԼուր

Ակտիվիստ էլոլոգներին, այնուամենայնիվ, հաջողվեց հասնել դատավարության «Նեմո» դելֆինարիայի գործունեության վերաբերյալ եւ որպես պատասխանող ներգրավել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Սեպտեմբերի 15-ին` ժամը 11:00-ին, ՀՀ վարչական դատարանում կսկսի երկու հասարակական կազմակերպությունների` «Թռչնասերների կենտրոն»-ի եւ «Էկոդար»-ի հայցի վերաբերյալ առաջին դատական նիստը, որոնք Բնապահպանության նախարարությանը մեղադրում են անգործության մեջ:

Հայցի հիմնավորման մեջ նշված է երկու օրենքների` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի եւ Օրհուսի կոնվենցիայի (ՄԱԿ-Ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եվ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիա) խախտում:

Հայցում ներկայացված է, որ «Նեմո» դելֆինարիան կառուցվել է հանրային նշանակության գոտում առանց բնապահպանական փորձաքննության անցկացման, որով էլ խախտվել է համապատասխան օրենքը:

Իր հերթին Բնապահպանության նախարարությունը, որը պատասխանատու է բնապահպանական օրենսդրության կատարման համար, անտեսել է հասարակայնության բազմաթիվ դիմումները տվյալ օբյեկտի անօրինականության վերաբերյալ եւ ոչ մի միջոցառում չի ձեռնարկել օրենքի վերականգնման համար:

Օգոստոս 29, 2011 at 13:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր