Երեւանի քաղաքապետարան. Վիշապների այգում շինարարության մասին խոսք անգամ լինել չի կարող

Երեւանի քաղաքապետարան. Վիշապների այգում շինարարության մասին խոսք անգամ լինել չի կարող

ԷկոԼուր

Վիշապների այգում շինարարական աշխատանքների վերսկսման մասին ահազանգը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գեւորգյանը: Նրա խոսքերով` շինարարական ընկերությունը պարզապես կարգի է բերել շինհրապարակը, շինարարության մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ կա Երեւանի քաղաքապետի խիստ հանձնարարականը: Շինարարության համար ընկերությանն այլ տարածք է հատկացվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Facebook սոցիալական ցանցում տարածվել էր ահազանգ, որ Վիշապների այգում ցանկանում են վերսկսել կառուցապատման աշխատանքները:

Սեպտեմբեր 07, 2011 at 16:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր