Գործարար Սամվել Կարապետյանը հրաժարվել է Մալիբու սրճարանի հարակից այգին կառուցապատելու մտքից

Գործարար Սամվել Կարապետյանը հրաժարվել է Մալիբու սրճարանի հարակից այգին կառուցապատելու մտքից

ԷկոԼուր

Գործարար Սամվել Կարապետյանը հրաժարվել է Մեսրոպ Մաշտոցի անվան պողոտայում` «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ գտնվող հանրային այգու տարածքում հյուրանոց կառուցել: Այս մասին տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը: Այժմ այդ տարածքում քաղաքապետարանը շատրվանների վերագործարկման աշխատանքներ է իրականացնում: Կարելի է ասել, որ  այս անգամ հանրային տարածքը, որի պահպանման համար հանդես են գալիս էկոլոգներն ու տարբեր նախաձեռնող խմբեր, փրկվեց:

Մեր կողմից նշենք, որ առաջին համաձայնագրերից մեկը, որը քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից ստորագրվեց քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո, Սամվել կարապետյանի հետ համագործակցելու պայմանագիրն էր, որով նախատեսվում էր լայնամասշտաբ ներդրումային ծրագրեր իրականացնել:  

Սեպտեմբեր 08, 2011 at 16:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր