Սանիտարական հատումներ Սիրահարների այգում

Սանիտարական հատումներ Սիրահարների այգում

ԷկոԼուր

Մարշալ Բաղրամյան պողոտայում գտնվող Սիրահարների այգում մոտակա ամիսների ընթացքում ամբողջությամբ կհատվի 7 ծառ, իսկ 8 ծառ կհատվի մասնակի: Ինչպես նշված է այգու մուտքի մոտ փակցված ցուցանակում, սանիտարական հատումների պատճառն այգու կանաչապատ տարածքների պահպանությունն ու զարգացումն է: Հատվող ծառերը համարակալված են: Կապույտ գույնով համարակալված են մասամբ հատվող ծառերը, իսկ կարմիր գույնով` ամբողջությամբ հատվող ծառերը:

Ինչպես տեղեկացնում է Սիրահարների այգու տնօրինությունը, այս տարվա գարնանն այգում տնկվել է 70 տարբեր տեսակի ծառ, թվով 50-ը նախատեսվում է տնկել նոյեմբեր ամսին:

Տնօրինությունը պատրաստ է ընդունել դիտողություններ եւ առաջարկություններ: Սա հավանաբար Երեւանում առաջին դեպքն է, երբ բոլորը կարող են համոզվել, թե կոնկրետ որ ծառերն են սանիտարական հատման ենթակա:

Լուսանկարները` Գոհար Հաջինյանի

Սեպտեմբեր 08, 2011 at 17:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր