

eMedia.am
eMedia.am-ն անդրադարձել էր Գայի պողոտա 2 հասցեում կառուցվող շենքին: Քաղաքապետարանի պատասխանը սպասեցնել չի տվել: Փաստորեն, տարաքծն իսկապես «Վիշապի կոթողներ» այգում կառուցապատում իրականացնող անձին է տրամադրվել: Տարածքը քաղաքապետարանի կարծիքով կանաչապատ չէ, իսկ «ամենասփոփիչն» էլ 18-ի փոխարեն 12 հարկանի շենքի կառուցումն է: Նշենք, որ տարածքն այո', կանչապատ ՉԷ, այն կանաչապատ ԷՐ, երկրորդ, շենքի շինարարական աշխատանքները վնասում են հարակից շենքերը:
Ստորև ներկայացնում ենք քաղաքապետարանի պատասխանը. ««Վիշապի կոթողներ» այգու սահմաններում կառուցապատման նպատակով Ռ. Կարախանյանին տրամադրված հողամասը, որը մեծամասամբ ծառածածկ է և շինարարական աշխատանքների հետ կապված քաղաքացիների կողմից առաջացած բազմաթիվ դժգոհությունների տեղիք էր տվել, Երևան քաղաքի Ավագանու որոշմամբ համաձայնություն է տրվել քաղաքացի Ռուբեն Կարախանյանի սեփականությունը հանդիսացող Գայի պողոտա հ.19/71 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի շինարարության համար տրամադրված 1800.0քմ մակերեսով հողամասը:
Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման մասում 1000.0քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելու համար։ Տրամադրված տարածքը ծառածածկ չէ, իսկ նախագծված 18 հարկայնություն ունեցող շենքի փոխարեն նախատեսվում է կառուցել 12 հարկ՝ ինչը ճարտարապետական առումով համադրելի է տարածքի հարևանությամբ գտնվող 12 հարկայնություն ունեցող բազմաբնակարան շենքերի հետ:
Սեպտեմբեր 29, 2011 at 15:38
