Երեւանի ծառահատումների մասին հերթական ահազանգը

Երեւանի ծառահատումների մասին հերթական ահազանգը

ԷկոԼուր

Երեւանում կատարվող ծառահատումների մասին տարածվել է հերթական ահազանգը: Այս անգամ ահազանգը տարածել է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին ուղղված բաց նամակում մասնավորապես ասված է. «Ս.թ. սեպտեմբերի 25-28 Երևան քաղաքի Տերյան 62շ. բակում տեղի է ունեցել հերթական ապօրինի ծառահատումը: Արդյունքում ըստ շենքի բնակիչների հատվել է 16 ծառ»: Երիտասարդ կենսաբանները պահանջում են հայտնաբերել մեղավորներին եւ պատժել, ինչպես նաեւ տեղեկացնել, թե ինչպիսին է քաղաքապետարանի դիրքորոշումը այդ տարածքում հնարավոր շինարարության վերաբերյալ:

Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ հատվել է բնի 15սմ տրամագծով թվով 11 ծառ: Սահմանված կարգի համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը տեղյակ է պահել բնապահպանության տեսչության Երեւանի տարածքային բաժնին եւ Կենտրոնի ոստիկանությանը։ Կատարվում է նախաքննություն։ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ՝ նույն տարածքում աշնանային ծառատունկի ժամանակ կտնկվի 13 տնկի։

Լուսանկարները`«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի

Հոկտեմբեր 03, 2011 at 11:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր