Սերժ Սարգսյանը դարձել է «տանիք»

Սերժ Սարգսյանը դարձել է «տանիք»

News.am

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությանը հայտնի է դարձել, որ Ուսանողական այգում Տերյան փողոցի կողմից կառուցվող հսկայական շինությունը պատկանում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկանքի (առդիր)` Ռուզաննա Բեգլարյանը Ուսանողական այգին կառուցապատող «Արմեն» ՍՊԸ-ի հիմնադիրն է դարձել 2009թ.-ին:

Այդ նույն ժամանակահատվածում այգում մեծ թափ սկսեցին ստանալ ծառահատումներն ու շինարարությունը: Տարիներ շարունակ այգու տարածքում գործող թեթև սրճարանը դարձել է մի քանի հարկանի բետոնապատ շինություն` գրավելով մոտ երկու անգամ ավելի մեծ տարածք, քան Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշված մակերեսը: Չնայած որ սրճարանը կառուցվում է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտում, այն սահմանված կարգով չի համաձայնեցվել ՀՀ մշակույթի նախարարության հետ:

«Կառուցապատման արդյունքում խախտվել են քաղաքացիների առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու ու հանգստի սահմանադրական իրավունքները, ՀՀ մի շարք օրենքների պահանջներ ու միջազգային պարտավորություններ:

ՀՀ Նախագահի, գլխավոր դատախազի և Երևանի քաղաքապետարանի կողմից անտեսվել են 20.000 քաղաքացիների կողմից նրանց ուղղված դիմումները, ՀՀ բոլոր ատյանների դատարանները մերժել են 116 քաղաքացիների հայցը: ՀՀ սահմանադրական դատարանը մերժել է նաև քննության առնել «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների դիմումը:

Այս բացահայտմամբ պարզ դարձավ` ում հովանավորության պատճառով էր, որ ՀՀ քաղաքացիներին չհաջողվեց օրինական հիմքերով և եղանակներով կանխել Ուսանողական այգու ոչնչացումը: Փաստորեն, ՀՀ Նախագահը դարձել է Երևանում հանրային տարածքների գրավման ու անօրինական կառուցապատումների փաստացի «տանիք»»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբեր 20, 2011 at 15:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր