Նալբանդյան 106/1: Սպասված մերժում

Նալբանդյան 106/1: Սպասված մերժում

Lragir.am, «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն

Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում կայացավ «Ավագ Շին» ՍՊԸ-ի դեմ Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա պող. և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչների հայցի քննության եզրափակիչ նիստը: Դատարանը՝ ի դեմս Գ. Խանդանյանի, հրապարակեց վճիռը, որով մերժեց բնակիչների հայցը՝ անհիմն լինելու լակոնիկ պատճառաբանությամբ: Մերժման հիմնավորումները մեջ էին բերում պատասխանող կողմի տեսակետները, որոնց անդրադարձել էինք նախորդ հոդվածներից մեկում:

Դատարանի շտապողականությունն այնքան մեծ էր, որ շատերը չհասցրին լսել վճիռը: Այն ընթերցվեց ավելի պակաս, քան մեկ րոպեի ընթացքում: «Ավագ Շինի» ներկայացուցիչները գոհունակությամբ լքեցին դատարանը, իսկ բնակիչները անհանգստաված են, որ վաղվանից Նալբանդյան 106/1-ի բակում կրկին կսկսվի վայրենաբարո ծառահատումները, անփաստաթուղթ շինարարությունն ու մարդու իրավունքների խախտումները:

Պատահական չէ, որ մեր երկրի դատական իշխանությունը, չնայած բնակիչների ներկայացրած հիմնավոր փաստարկներին, այս անգամ ևս պաշտպանեց կառուցապատողի շահերը: Չնայած այս ամենին՝ բնակիչները վճռական են տրամադրված և շարունակելու են քաղաքացիական պայքարը, քանի որ Նալբանդյան 106/1-ի տարածքում ապօրինի հողաշինարարական աշխատանքների, ծառահատումների, կոյուղու և էլեկտրակայանի շինարարության վերաբերյալ նրանց ներկայացրած հիմնավոր փաստարկների այդ լակոնիկ հեքումը դատարանի կողմից նրանք համարում են արդարադատության սկզբունքի կոպիտ խախտում:

Նոյեմբեր 02, 2011 at 16:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր