Գեղարվեստի ակադեմիայի մոտ Էտում, թե՞ ծառահատում

Գեղարվեստի ակադեմիայի մոտ Էտում, թե՞ ծառահատում

ԷկոԼուր

Նոյեմբերի 25-ին Կանաչաստան ՀԿ-ից «ԷկոԼուր»-ին տեղեկացրեցին որ Գեղարվեսի ակադեմիայի դիմացի բակում Երեւանի քաղաքապետարանի Կանաչապատման ընկերությունը բարեկարգման նպատակով ծառահատումներ է իրականացրել: «Մոտեցա, պարզվեց հատում են չորացած ծառերը, բայց ծառերի չորացած լինելու մասին որեւէ եզրակացություն չունեն»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց  Կանաչաստան ՀԿ-ի ներկայացուցիչը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գեւորգյանը «ԷկոԼուր»-ին տեղեկացրեց, որ այդ տարածքում ոչ թե ծառահատումներ են իրականացվել, այլ էտում է կատարվել` ընդ որում տեղի բնակիչների խնդրանքով: Նա նաեւ նշեց, որ եթե  նման աշխատանքներ կատարում են համապատասխան համազգեստ կրող անձինք, ապա ունեն քաղաքապետարանի թույլտվությունը:

Լուսանկարը` «Կանաչաստան» ՀԿ-ի

Նոյեմբեր 28, 2011 at 18:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր