

Ա1+
Նալբանդյան- Սայաթ-Նովա փողոցների արանքում գտնվող բնակրանների սեփականատերերն ու բնակիչները կրկին ահազանգ են հնչեցնում՝ բակային տարածքում սկսվել է ապօրինի շնարարություն։
Facebook սոցիալական ցանցում տեղադրվել են շինարարության եւ բակի կանաչ տարածքների ոչնչացման փաստերն ապացուցող լուսանկարներ։
Օգտատեր Liana Danielyan-ը ահազանգում է, որ բակում կառուցվում է հերթական բարձրահարկը՝ նախկին մանկապարտեզի տեղում։ Հատվել են 100-ամյա խաղողի որթերը եւ ոչնչացվել հարակից կանաչ տարածքները։
Բնակիչների պահանջով, շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էր, սակայն ըստ ցանցում տեղադրված հաղորդագրության, այսօր 7։30-ին շինարարությունը կրկին վերսկսվել է։ Բնակիչները հավաստիացնում են, որ այսօր էլ ծառ են հատել։
Բնակիչները դիմել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին եւ արդեն ստացել պատասխանը, որում ասված է, որ տվյալ հասցեում գտնվող բնակարանների սեյմակայունությունը խաթարվել է 1988-ի երկրաշարժի հետեւանքով եւ որ բնակարաններն ամրացնելու կարիք ունեն։
Ինչ վերաբերվում է կոնկրետ շինարարությանը, նախարարությունը խորհուրդ է տվել դիմել քաղաքաշինության նախարարությանն ու Երեւանի քաղաքապետին, նշելով, որ հարցը դուրս է իր գործառույթների շրջանակից։
Դեկտեմբեր 22, 2011 at 14:57
