

ԷկոԼուր
Ակտիվիստները շարունակում են Մաշտոցի այգու համար պայքարը եւ ամեն օր ներկայացնում են միջոցառումների նոր ծրագիր: Փետրվարի 23-ին` ժամը 15:00-ին, տեղի կունենա աուտիզմ ունեցող երեխաների նկարների ցուցահանդես, 17:00-ին «Քաղաքացիական ամբիոն»-ի հյուրը կլինի բնապահպան Հակոբ Սանասարյանը: Քննարկումը կլինի «Հանքարդյունաբերությունը և Թեղուտի աղետը» թեմայի շուրջ: Միջոցառումը կավարտվի համերգով:
Դրա հետ մեկտեղ ակտիվիստները չեն մոռանում այգու վիճակի մասին եւ ամեն անգամ իրենց հայտարարություններում հիշեցնում են. «Խնդրում ենք բերեք բահեր այգու սառույցը մաքրելու համար»:
Փետրվար 23, 2012 at 12:19
