Մաշտոցի այգու ժամանակագրություն` փետրվարի 29

Մաշտոցի այգու ժամանակագրություն` փետրվարի 29

ԷկոԼուր

Մինչ բարձր մակարդակով իշխանությունները քննարկեցին Մաշտոցի այգու իրադարձությունները, ակտիվիստների նկատմամբ փորձեցին ճնշումներ գործադրել: Ինչպես գրում է  «Երկիր»-ը, ՀՀ նախագահը հանձնարարել է Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկման առարկա դարձնել: Այդ մասին հայտարարել է  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:  Հանդիպմանը մասնակցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետներ` Լեւոն Իգիթյանը, Արթուր Մեսչյանը, Հրաչյա Պողոսյանը եւ ուրիշներ:

Facebook սոցիալական ցանցում իրավաբան Մերի Խաչատրյանը տարածել է հաղորդագրություն, որ ոստիկանները տվյալներ են հավաքել ակտիվիստ Եղիա Ներսեսյանի մասին, իսկ հետո զգուշացրել են նրան, որ Մարգարյանի ծննդատան գլխավոր բժիշկ Օկոեւը բողոքել է ակիվիստներից եւ մեղադրել նրանց հանգստի խախտման մեջ: Խնդրով զբաղվել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով ցանկացել է հանդիպել Օկոեւին, սակայն պարզվել է, որ նա քաղաքում չէ:

Տեսանյութը` www.yerkirmedia.am



Փետրվար 29, 2012 at 15:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր