

ԷկոԼուր
Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Մաշտոցի այգում տեղի կունենա հզոր բնապահպանական ֆորում: Բնապահպան ակտիվիստները ՀՀ իշխանություններից կպահանջեն ապամոնտաժել Մաշտոցի այգում տեղադրված տաղավարները:
Ակտիվիստները հանրության կներկայացնեն Մաշտոցի պուրակի, Թեղուտի, Երևանի կանաչ հանրային տարածքների, հանքարդյունաբերության խնդիրները, ինչպես նաեւ հանրությանը կբացատրեն իրենց մինչ օրս արված գործողությունների նշանակությունը: Միջոցառման շրջանակներում տեղի կունենա Երևանի կանաչ գոտիները, ընդհանուր օգտագործման տարածքների վիճակը, ինչպես նաեւ Հայաստանի պոչամբարները ներկայացնող լուսանկարների ցուցահանդես:
Մարտ 02, 2012 at 13:08
