

ԷկոԼուր
Ոչնչացվում է Էրեբունի Մասիվի շուկայի ետնամասի կանաչ տարածքը: Այս մասին «ԷկոԼուր»-ին ահազանգեց բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: «Առավոտից կամ, գուցե, և գիշերվանից, այնտեղ բուլդոզերներ են աշխատում: Այդ տարածքը գտնվում է Էրեբունի Մասիվի շուկայի ետնամասում, նախկին Դիմիտրով, այսօր Ազատամարտիկների փողոցի հարևանությամբ: Մոտ 7-8 տարի առաջ այնտեղ շինարարություն էր սկսվել. պիտի եկեկեցի կառուցվեր, հետո այդպես էլ թողած էր մինչ օրս՝ հիմա էլ այգու մնացած մասն են ոչնչացնում, շատ հնարավոր է, որ այնտեղ հիմա տեղ է բացվում նոր կրպակների համար»,- տեղեկացնում է Մարիամ Սուխուդյանը:
Էրեբունիում Ազատամարտիկների փողոցին հարող այգին ոչնչացնելու՝ այսօր առավոտյան տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Այգում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացավ այգի այցելած Tert.am–ի թղթակիցը՝ տեղում զրուցելով շինարարների հետ։ Այժմ այգուց հանվում են քայքայված երկաթբետոնե մեծ սալիկները՝ դրանք նորերով փոխարինելու համար։ «Բարեկարգման աշխատանքները պայմանավորված են գարնան գալու հետ։ Ինչպես տեսնում եք, բարեկարգվում է ոչ միայն այգին, այլ նաև փողոցն ու մայթերը»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց շինարարներից մեկը։
Մարտ 12, 2012 at 14:53
