

ԷկոԼուր
Անօրինական շինարարությունից Մաշտոցի այգին պաշտպանող ակտիվիստները հայտարարել են քաղաքային իշխանությունների կողմից կրպակների ապամոնտաժման վերջնաժամկետի օրը` մարտի 16-ը: Ակտիվիստների տարածած հայտարարության մեջ նշված է. « Այս պահին մեր պահանջը ապամոնտաժումն է: Մենք մեր այս պահանջը հստակ ներկայացրել ենք քաղաքային իշխանություններին, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունը: Այս փուլում մենք ժամկետ ենք սահմանում նրանց` որոշում կայացնելու համար: Իսկ մինչ այդ մենք արդեն շուրջօրյա նստացույցի միջոցով կրկին ցույց ենք տալիս մեր կամքը և տոկունությունը` տեր կանգնելու մեր իրավունքներին: Մեր վերջնաժամկետն է ուրբաթ` 16 մարտի: Իսկ մինչ այդ, մենք այգին այլևս չենք լքելու, այնտեղ ենք լինելու օրը 24 ժամ»:
Մարտ 12, 2012 at 17:00
