

ԷկոԼուր
Սույն թվականի մարտի 15-ին ՀՀ կառավարության նիստում կքննարկվի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգայանի ներկայացրած որոշման նախագիծը: Նախագծի 3-րդ կետի համաձայն` Մաշտոցի այգում տեղադրված տաղավարները կպամոնտաժվեն 3 տարվա ընթացքում: «3 տարվա ընթացքում Երևանի Մ.Մաշտոցի պող. N 22/1 հասցեում գտնվող զբոսայգում Երևանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության կողմից տեղադրված տաղավարները ենթակա են ապամոնտաժման՝ «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի իրագործումն ապահովելու համար»,- գրված է որոշման նախագծում:
Մարտ 13, 2012 at 17:38
