

ԷկոԼուր
Մարտի 15-ին` ժամը 13:00-ին, Ուսանողական այգու մոտից կմեկնարկի ինքնորոշված քաղաքացիների երթը: Երթը կընթանա Օղակաձև զբոսայգով, Հյուսիսային պողոտայով, Օպերայի տարածքով եւ կավարտվի Մաշտոցի պուրակում:
«Տարիներ շարունակ քաղաքային ու պետական իշխանությունների կողմից հանրային տարածքները խլվել են ու շարունակվում են օտարվել` ի շահ մասնավոր շահի: Մաշտոցի այգու մեկամսյա պայքարով հանրությունը ցույց է տալիս, որ գիտակից է իր իրավունքներին, տեր է կանգնում իր հանրային ունեցվածքին և պատրաստ է պահպանել ու ազատագրել հանրային ունեցվածքը մասնավոր բիզնեսից: Սա է մեր գերակա հանրային շահը:
Գնում ենք երթի` ցույց տալու մեր վճռականությունը հանրային տարածքների ու հանրային սեփականության համար պայքարում:
Գնում ենք երթի` հանրության ու երիտասարդության նորանոր շերտեր ներգրավելու ինքնորոշված քաղաքացիների պայքարում»,- տեղեկացնում են կազմակերպիչները:
Մարտ 14, 2012 at 13:22
