Մաշտոցի պուրակում գիշերը խաղաղ է եղել

Մաշտոցի պուրակում գիշերը խաղաղ է եղել

Ա1+

Շուրջօրյա նստացույցի առաջին գիշերվանից հետո՝ Մաշտոցի պուրակում երիտասարդ բնապահպանները լուսաբացը դիմավորեցին սրճելով եւ քուրսու տակ տաքանալով:

Գիշերը ընդամենը մեկ վրանի տակ լուսացրել էին 27 բնապահպան ակտիվիստներ, որոնք քնել էին հերթով։

Պուրակում լուսաբացը դիմավորեցին նաեւ մի քանի ոստիկաններ, որոնք այստեղ էին մնացել բնապահպաններին «հսկելու» համար։
Առավոտյան այգի էր այցելել «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը:

«Ամբողջ գիշեր անհանգիստ եմ եղել, թե այս երեխեքը այս ցրտին ոնց են մնալու վրանում: Բայց իրենց այս լավատես համառությունն անչափ ոգեւորում է: Իրենք հրաշալի օրինակ են մեզ համար», -«Ա1+»-ին ասաց նա։

Պատգամավորը անկեղծորեն խոստովանեց, որ ի վիճակի չի լինի գիշերել նրանց հետ. «Ես հիվանդանամ, իմ գործերն անող չի լինի»:

Տիկին Բախշյանը վստահեցնում է, որ խորհրդարանական ընտրությունների նախօրեն կուսակցությունների համար թեժ ժամանակշրջանն է, սակայն «Ժառանգությունը» կշարունակի սատարել երիտասարդ բնապահպաններին։ , որոնք պահանջում են ապամոնտաժել Աբովյան փողոցից պուրակ տեղափոխված կրպակները:



Մարտ 14, 2012 at 16:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր