

ԷկոԼուր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի հետ հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկել է Երեւանում Հնդկաստանի անվան այգի հիմնելու հարցը: Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն`Երեւանի քաղաքապետարանը հնդկական կողմին այգի հիմնելու համար հողակտոր է տրամադրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում: Դեսպանը հայտնել է, որ Հնդկաստանի կառավարության կողմից նախագծին հավանություն տալուց հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։
Մարտ 16, 2012 at 15:09
