

ԷկոԼուր
Այն, ինչ անում են Դալմայի այգիների հետ, ֆաշիզմից վատ է, ասում է «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը: Նրա վրդովմունքն է առաջացրել ավտոմայրուղու կառուցման նոր նախագիծը, ըստ որի` ճանապարհը պետք է անցնի Դալմայի այգիների միջով: Ռուզաննա Ղազարյանը եւ Դալմայի այգիների մյուս սեփականատերերը արդեն 9 տարի հանդես են գալիս մասնավոր բիզնեսի օգտին այգու տարածքների զավթման դեմ: Հիմա էլ ավտոմայրուղին: Կառավարությունը պնդում է, որ ավտոմայրուղին անցնելու է կանաչ գոտու կողքով` առանց նրան դիպչելու: Իսկ Ռուզաննա Ղազարյանն պնդում է հակառակը, որ ավտոմայրուղին կվնասի ամենականաչ գոտիները: Ձեզ ենք ներկայացնում Ռուզաննա Ղազարյանի` «ԷկոԼուր»-ին տրամադրած լուսանկարները:
Մարտ 19, 2012 at 16:47












