Գագիկ Գինոսյան` ցավալի է, որ մեր երկրում «ազատագրված» բառն ենք օգտագործում

Գագիկ Գինոսյան` ցավալի է, որ մեր երկրում «ազատագրված» բառն ենք օգտագործում

ԷկոԼուր

Մշակույթի գործիչներին, ովքեր անտարբեր չեն Մաշտոցի այգու խնդրի նկատմամբ, միացել է «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը: «Ժողովրդի արդարացի ընդվզումն է իր իրավունքների համար և ամենաողջունելի բանը, որ ժողովուրդը միշտ պատրաստ է իր իրավունքերը պաշտպանելու: Եթե յուրաքանչյուր քաղաքացի իր իրավունքներին տեր կանգնի, Հայաստանում խնդիրներն անհամեմատ կքչանան, լուծումներն էլ` ինքանբերաբար կստացվեն»,- ասում է «Կարին»-ի ղեկավարը: «ԷկոԼուր»-ի հարցին, թե արդյոք «Կարին»-ը պատրաստ է պարել Մաշտոցի այգում, երբ այն ազատագրվի, Գագիկ Գինոսյանն ասաց. «Ցավալի է, որ մեր երկրում «ազատագրված» բառն ենք օգտագործում: «Կարին» համույթը բոլոր տեղերում էլ պարում է, որովհետև մեր մշակույթը տարածելու խնդիր ունենք: Կարծում եմ` յուրաքանչյուր տեղ, որտեղ պետք է սրբագրել հողը, «Կարինը» պատրաստ է ոչ միայն ազատագրելուց հետո, այլ նաև ցանկացած պահի պատրաստ ենք մեր մշակույթը ներկայացնելու»:



Ապրիլ 02, 2012 at 17:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր