Հրազդանում կառուցապատման համար ծառեր են հատել (Լուսանկարներ)

Հրազդանում կառուցապատման համար ծառեր են հատել (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Հրազդանցիների մի մասը քաղաքի ծառերը հատում են, որ շինություններ կառուցեն, մյուսներն էլ երազում են քաղաքը եղեւնիների քաղաք դարձնելու մասին:

«Ցանկացած քաղաք պետք է ունենա իր խորհրդանիշը, իր այցեքարտը: Ես միշտ մտածում եմ ու նույնիսկ երազում եմ, որ Հրազդանը կարելի էր դարձնել եղեւնիների քաղաք: Եւ այցելուները Հրազդանից տպավորություն կստանային, որ այն եղեւնիների քաղաք է: Այստեղ երկարատեւ եւ ցրտաշունչ ձմեռներ են լինում, եւ մեր կլիմայի, մեր բնության պայմաններում եղեւնին բավական լավ է աճում: Սակայն այսօր ինչ է կատարվում եղեւնիների պուրակում (գտնվում է Հրազդանի վերեւի հատվածում` շուկայի մոտ), դա ուղղակի մեկ բառով կարելի է ասել բնության սպանդ, բնության գենոցիդ»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Հրազդանի բնակիչ, ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը: Հրազդան կատարած «ԷկոԼուր»-ի այցի ընթացքում քաղաք տանող ճանապարհին տեսանք մեծ թվով  թարմ կոճղեր: Տեղաբնակների խոսքերով` կանաչ գոտին հանձնվել է կառուցապատման:  

Հրազդան քաղաքի օդային ավազանը համարվում է Հայաստանի ամենաղտոտված ավազաններից մեկը. այստեղ են գործում Հրազդանի ցեմենտի գործարանը, ջերմաէլեկտրակայանը: Այս ձեռնարկությունների արտանետումներից պաշտպանվելու համար քաղաքին անհրաժեշտ են կանաչ գոտիներ:  



Մայիս 16, 2012 at 18:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր