Աբովյան փողոց. «Տարոն Մարգարյան, սիրուն չի»

Աբովյան փողոց. «Տարոն Մարգարյան, սիրուն չի»

ԷկոԼուր

«Տարոն Մարգարյան, սիրուն չի», «Հանրային տարածքի զավթում», «Փնտրվում է շինարարության պատասխանատուն»: Այս պաստառները հուլիսի 16-ին բնապահպան ակտիվիստները փակցրել են Աբովյան 19 հասցեում կատարվող շինարարական աշխատանքների տարածքը ծածկող կապույտ ցելոֆանների վրա: Անցորդները կարդում էին պաստառները եւ վրդովվում. «Այդ խանութները հանեցին, հիմա էլ ի՞նչ են կառուցում: Մի հատ ազատ չեն թողնում»:

Արդեն իսկ Աբովյան 19 հասցեում փորվել է մեծ փոս, ինչի արդյունքում վնասվել են հաստաբուն ծառի արմատները: Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ սալիկապատման աշխատանքներ են իրականացվում:  «…Բանվորները փոխանցել են, որ սրճարան են կառուցելու... Քանի որ ակտիվիստները թույլտվություն են պահանջել, իրենք էլ ցույց չեն տվել պարզ պատճառով, որովհետև չունեն: Ոստիկանները տեղում արձանագրություն են կազմել, որ ուղարկեն քաղաքապետարան...
Ուրեմն սա ի՞նչ աբսուրդ է!

Հանրության շահի անվան տակ Աբովյանի բուծիկները ապամոնտաժվում են, մի քանի ամիս հետո նույն տեղում սկսում են սրճարանի թեժ շինարարությո՞ւն:

Ոչ մի սրճարան կամ այլ կառույց չի լինելու:

Էլի շփոթեցիք մասնավորի ու հանրության շահերի տարբերությունը:

Հանրության Շահը Վեր է մասնավորից!»,- Facebook սոցիալական ցանցում գրել է Բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

Հուլիս 17, 2012 at 15:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր