

ԷկոԼուր
Երեւանի քաղաքապետարանի տեղեկացմամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում այս տարի գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ է: Դրա վառ ապացույցը նաև երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի կողմից տրվող գնահատականն է»,- ասել է նա:
Պաշտոնական տեղեկատվության մեջ բացակայում են փաստերն այն մասին, թե, օրինակ, որքանով են ավելացել կանաչ տարածքները, կամ որքան ծառ է տնկվել, որտեղ եւ ինչպիսին է նրանց կպչողականությունը:
Օգոստոս 02, 2012 at 12:37
