Կապանից` պոչամբարի ռեաբիլիտացիան պահանջում է հսկայական ծախսեր

Կապանից` պոչամբարի ռեաբիլիտացիան պահանջում է հսկայական ծախսեր

ԷկոԼուր

Կապանի մեր աղբյուրները շարունակում են անհանգստություն հայտնել Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց շահագործման հնարավորության կապակցությամբ: Բաց շահագործումը բիզնես ծրագիր է, որը կարող է բարձրացնել «Deno Gold Mining Company» ընկերության բաժնետոմսերի արժեքը, որն ունի այդ հանքավայրի ակտիվները, ոսկու պաշարների ավելացման հաշվին. բաց շահագործման դեպքում պաշարների գինը մի քանի անգամ աճում է: «Խուստուփ» ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց. «Ես Ղափանը հիշում եմ 50-ականներից, երբ դեռ դպրոցական էի, եւ ինչքան աչք եմ բացել, Ղափանում շահագործվել են այդ հանքերը ստորգետնյա եղանակով, իհարկե: Ղափանը եղել է պղնձի արդյունաբերող խոշորագույն կենտրոններից մեկը: Եւ փառք Աստծո, մարդկանց առողջության վրա մենք այդպիսի ազդեցություն չենք տեսել: Նույն կյանքով, սովորական կյանքով այսօր ղափանցին ապրում է, տեսնում եք քաղաքում բավականին օդը մաքուր է, կանաչը շատ, բայց Շահումյանի բաց հանքի վերաբերյալ ոչ միայն այն ժամանակ էր անհանգստացած հասարակությունը, հիմա էլ է անհանգիստ, որովհետեւ Շահումյանի բաց հանքը` հենց ինքը, գտնվում է Ղափան քաղաքում, կապված է անմիջապես քաղաքին,եւ եթե, իրոք, կառավարությունը հաստատի, թույլ տան այդ ծննդավայրը բաց եղանակով մշակելու, մասսայական պայթեցումների ժամանակ` հանքաքարի պոկելու պրոցեսում ամբողջ փոշին նստելու է Ղափան քաղաքի վրա, ազգաբնակչությունը շնչելու է այդ փոշին: Մեր մոտ` Կապանում, քամիների ուղորդվածությունը հիմնականում Ողջի գետի հովտով դեպի վերեւ է գնում: Եթե Շահումյանի հանքը բաց ձեւով օգտագործվի, ամբողջ փոշին գալու է քաղաքի վրա:

Մինչեւ Գեղանուշի պոչամբարի շահագործումը սկսելը «Deno Gold Mining Company»-ն օգտագործում էր մեր Արծվանիկի պոչամբարը: Այնուհետեւ, իրոք, կարգի գցեցին այդ պոչամբարը, եւ սկսեցին օգտագործել այդ պոչամբարը: Հիմա թե քանի տարի դա կբավականացնի այդ պոչերը ընդունելը ես չեմ կարող ասել, որովհետեւ ոչ հզորություններին, ոչ ծավալներին տեղյակ չեմ: Բայց այստեղ կարեւորը նա է, որ եթե նույնիսկ այդ պոչամբարը փակվեց, շատ արագ կերպով պետք է ռեկուլտիվացիա արվի, հողի շերտով ծածկվի, որպեսզի այդ փոշին քամիների ժամանակ չտարածվի շրջապատում, եւ մարիկ չշնչեն դա: Այդ հողերն արդեն իսկ աղտոտված են, այ դրա վարակազերծման, նորից կարգի բերելու, էսպես ասած, էդ հողերի իրավիճակը, դա շատ մեծ ֆինանսների հետ է կապված, որը, ինձ թվում է` հանքարդյունաբերող կազմակերպությունները պետք է անեն հանուն ժողովրդի առողջության:

Ու եթե պետք է հետագայում ոչ միայն ծավալները աճի, այլ նաեւ ծննդավայրի հզորությունը թույլ տա` 100-120 տարիներ օգտագործելու, շահագործելու, արդյունահանելու այդ հանքաքարը, փաստ է լինելու, որ պետք է նոր տարածքներ փնտրեն եւ ամբարեն պոչերը»:



Սեպտեմբեր 03, 2012 at 13:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր