

ԷկոԼուր
Երևանի «Նեմո» դելֆինարիումը կրկին բացեց իր դռները: Ըստ Tert.am-ի Երևանում հանդես կգան նոր կենդանիներ` այլ մարզիչների հետ: Ի պատասխան Tert.am-ի հարցին, Նատլյա Սամարեցը (խմբի տնօրեն) պատասխանեց, որ նախկին մարզիչների խումբը այժմ գտնվում է Անապայում` հյուրախաղերով:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտի փորձագետների, մասնավորապես, Սիլվա Ադամյանի և ԷկոԼուր-ի աշխատանքային խմբի դիտարկումների, խաղաշրջանի վերջում` մարտ, ապրիլ ամիսներին, կենդանիները վատ, հոգնած և հիվանդ տեսք ունեին: Այդ ժամանակ էր, որ դելֆինարիումի աշխատակիցները հայտնել էին, որ կենդանիներին տանում են շրջագայության, որից հետո կվերադառնան: Բնապահպաններն էլ իրենց կողմից, ենթադրում են, որ դելֆիններին տարել են քանի որ նրանք «հալումաշ» էին եղել:
Աշունը եկավ, բայց դելֆիններին ետ չբերեցին: Նրանց ճակատագիրը հայտնի չէ: Փոխարենը այլ դելֆիններ են բերել: Վերջիններիս կտեղադրեն նորից ոչ բավականաչափ խորը ջրավազանում, քլորացված ջրում, և օրը 3 անգամ ցուցադրությունների ծանրաբեռնվածությամբ: Դելֆինները հանգիստ չունեն:
Հոկտեմբեր 01, 2012 at 14:36


