Երկրաշարժից Քաջարանն էլ է ցնցվել

Երկրաշարժից  Քաջարանն էլ է ցնցվել

ԷկոԼուր

Հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 02.05-ին Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Քաջարանից 15 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը»: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.200 և արևելյան երկայնության 45.990:

Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է միայն Քաջարան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Նշենք, որ Քաջարանը հանքարդյունաբերական քաղաք է, որտեղ գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որը շահագործում է Հայաստանի ամենախոշոր պղնձամոլիբդենային հանքավայրը: Ռիսկային օբյեկտներն են Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը եւ պոչամբարները:

Հոկտեմբեր 31, 2012 at 12:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր