

HayNews.am
HayNews.am-ին ահազանգել է, որ արմատախիլ են արվում Նորքի 1-ին զանգվածի` Բաղյան փողոցի կից ձորում գտնվող 350-400 ծառեր:
«Մոտ 1 հեկտար տարածք անօրինական ճանապարհով պատգամավոր Սամվել Ալեքսանյանը առգրավել է բնակչությունից` պարզաբանելով իբր դա արվում է թաղապետարանի թույլտվությամբ, և այդ տարածքը օգտագործվելու է այգի կառուցելու նպատակով: Հետագայում բնակչությանը հայտնի է դարձել, որ դա արվում է ՈՉ ՕՐԵՆՔԻ սահմաններում, և բացօթյա շուկա կառուցելու նպատակով: Ոչ մի օրինական փաստաթուղթ չի ներկայացվել բնակչությանը»,- հայտնել է տեղի բնակիչներից մեկը:
Այս առնչությամբ HayNews.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել քաղաքապետարանից։ Մեզ խոստացան, որ ուսումնասիրելուց հետո կներկայացնեն իրենց պազաբանումը։
Փետրվար 25, 2013 at 14:43
