

ԷկոԼուր
Երեւանի քաղաքապետարանը խիստնկատողություն է հայտարարել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենին մետրոպոլիտենում ապօրինի կառուցապատման համար: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, մետրոյի ղեկավարությունը, առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության, մետրոյի Երիտասարդական կայարանի գետնանցումում ապօրինի կերպով տեղադրել է շուրջ 60 մետր երկարությամբ կրպակաշար, որը անհարմարություն է առաջացրել ուղևորների անցուդարձի համար:
Լուսանկարը www.yerevan.am կայքի
Ապրիլ 03, 2013 at 15:22
