

ԷկոԼուր
Գարնանային ծառատունկի ընթացքում Երևանում այս տարի ընդհանուր առմամբ կտնկվի 30.000 ծառ և 10.000 թուփ: Այգիներում եւ պուրակներում, սիզամարգերում եւ ու բակային տարածքներում կտնկվեն ավելի քան 2 մլն բազմերանգ ծաղիկներ: Շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլ ներկրվել է արտերկրից: Երեւանում ծաղկապատ տարածքները կկազմեն ավելի քան 7 հեկտար, իսկ Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսն այս տարի կհասնի շուրջ 900 հա-ի: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Ապրիլ 17, 2013 at 14:20
