Որտեղից ջուր Երևանի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրի փոշու նստեցման համար

Որտեղից ջուր Երևանի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրի փոշու նստեցման համար

ԷկոԼուր

«Վարատ» ՍՊԸ  ընկերությունը պատրաստվում է շահագործել Երևանի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրը: Բնապահպանական փորձաքննությանը ներկայացված նախագծում նշված է, որ մթնոլորտ են արտանետվելու փոշի ու տարբեր վտանգավոր նյութեր (ածխածնի օքսիդ (CO), ածխաջրածին, ազոտի երկօքսիդ, մուր, ծծմբային գազ)՝ 0.5235 մգ/վրկ/մ3 գումարային միջին ծավալով: Ինչպես նաև առաջանալու են վտանգավոր թափոններ, որոնցից են մեքենաների համար օգտագործվող յուղերը, քսայուղերը, մաշված դետալները, մետաղային թափոնները և կենցաղային աղբը: Միայն առաջացած յուղերի (քսայուղերի) թափոնների գումարային ծավալը կազմում է 6 տոննա տարեկան: Արտանետված փոշու ծավալները կազմում են 0.861 տոննա տարեկան: Փոշին էկոլոգիական տեսանկյունից Երևանի համար կարևոր ռիսկի գործոն է համարվում:

Նախագծում նշված է, որ ռիսկերի նվազեցման համար նախատեսվում է «ինտենսիվ ոռոգում տարվա չոր և շոգ եղանակներին»: Հարց է առաջանում, թե ինչպես է շահագործող ընկերությունը պատրաստվում իրականացնել այդ ոռոգումը այն դեպքում, երբ Երևանն ու Ջրվեժը ոռոգման հետ կապված լուրջ խնդիր ունեն: Իսկ քանի որ նախագծում ներկայացված չեն ջրի հետ կապված ծախսերը, կարելի է ենթադրել, որ ոչ մի ոռոգում էլ չի իրականացվելու:

Նախագծի վերաբերյալ հասարակական լսումները տեղի կունենան Երևան քաղաքի Չարենցի 46 շենքի 5-րդ հարկի 512 սենյակում` սույն թվականի հունիսի 7-ին,  ժամը 14.00-ին:

Հունիս 04, 2013 at 12:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր