

ԷկոԼուր
ԷկոԼուրը Երեւանի բնակիչ Արտակ Գեւորգյանից ստացավ լուսանկարներ, որտեղ ներկայացված են բետոնապատված եղեւնիներ: «Մայրաքաղաքում՝ հենց անմիջապես Բաղրամյան պողոտայի վրա, մայթեզրին, ոմանք տոնածառ են տնկել, արմատներն էլ թաղել բետոնի մեջ: Ծառը չորացել է»- գրում է լուսանկարների հեղինակը: Նշենք, որ սա միակ դեպքը չէ: Օրերս ականատես եղանք, թե ինչպես Նար-Դոս փողոցի սկազբնամասում` այն հատվածում երբ Տիգրան Մեծ փողոցի խաչմերուկից թեքվում ես դեպի Նար-Դոս, հաստաբուն ծառերի արմատները բացվել էին եւ բետոնապատվել, որպեսզի հետո բետոնած արմատների վրա հող լցնեին:
Լուսանկարները` Արտակ Գեւորգյանի
Հունիս 04, 2013 at 12:46


