Երեւանի քաղաքապետարանը մտադիր է զբաղվել «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքի և «Փարոս» անտառպուրակի վերականգնմամբ

Երեւանի քաղաքապետարանը մտադիր է զբաղվել «Եռաբլուր»  պանթեոնի հարակից տարածքի և «Փարոս» անտառպուրակի վերականգնմամբ

ԷկոԼուր

Երեւանի քաղաքապետարանը մտադիր է զբաղվել «Եռաբլուր»  պանթեոնի հարակից տարածքի և «Փարոս» անտառպուրակի վերականգնմամբ: Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնել «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքի և «Փարոս» անտառպուրակի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Աղբյուրի մեկ այլ տեղեկատվությամբ էլ ավարտվել են Արշակունյաց պողոտայի, «Հաղթանակ» զբոսայգու, «Փարոս» անտառպուրակի ոռոգման ցանցերի փորձարկման և Տերյան 62 հասցեում գտնվող պոմպակայանի վերագործարկման աշխատանքները:

Հուլիս 16, 2013 at 15:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր