Շրջակա միջավայրի վրա ազդեցության կանոնները խախտելու դեպքում շինարարները կտուգանվեն

Շրջակա միջավայրի վրա ազդեցության կանոնները խախտելու դեպքում շինարարները  կտուգանվեն

ԷկոԼուր

Երեւանում շրջակա միջավայրի վրա ազդեցության կանոնները խախտելու դեպքում շինարարները կտուգանվեն 30000-ից  50000 դրամով: Երեւանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել հանձնարարությամբ, որպեսզի մայրաքաղաքի շինաշխատանքները կազմակերպվեն բնապահպանական չափանիշների պարտադիր ապահովմամբ: Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունը, հստակ պետք է նշվի, թե ինչպես է շինհրապարակը սահմանազատվելու, պատնեշը ինչ նյութերից պետք է լինի, շինարարարական հրապարակի ներսում, արդեն անհրաժեշտությամբ պայմանավորված, ստացիոնար աշխատող վերամբարձ կռունկները որտեղ պետք է տեղադրվեն, շինարարական նյութերը որ հատվածներում են կուտակվելու: Արգելվում է շինարարական թափոնները շինհրապարակի տարածքից դուրս կուտակելը:

2013թ. ընթացքում արձանագրվել է նման իրավախախտման 80 դեպք:

Օգոստոս 16, 2013 at 12:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր