

ԷկոԼուր
Ծաղկաձոր քաղաքում նախատեսվում է ճեմուղու եւ ավտոկայանատեղի կառուցում: Նպատակն է բարելավել Ծաղկաձորի ռեկրեացիոն տարածքները: Նախագիծը ներկայացված է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը: Նախագծի համաձայն` ճեմուղու և ավտոկայանատեղի շինարարությունը նախատեսված է քաղաքի գլխավոր հատակագծով: Ճեմուղին պետք է անցնի այգեպուրակի տարածքով, քանի որ այգեպուրակի օգտագործումը դժվարանում է հետիոտնի ուղիների բացակայության պատճառով: «Նախատեսվող ճեմուղին սկսվում է Վ. Հարությունյան փողոցից, բարձրանում է խիստ թեք լանջով (սկզբի և վերջի նիշերի տարբերությունը 76մետր է), ծրագիծը ստացվում է 16 օձապարով` հիմնականում լանջի կայունությունը պահպանելու նպատակով: Ճեմուղու ծրագծի երկարությունը 1674.41մ է»,- նշված է :
Ճեմուղին նախատեսված է հետիոտնի և արտակարգ իրավիճակներում մարդատար և շտապօգնության մեքենաների համար: Բլրի հակադիր ստորոտում նախատեսված է 20-25 տեղով ավտոկայանատեղ, հարակից տարածքներում ճարտարապետական փոքր ձևեր (զրուցարան-տաղավար):
Նոյեմբեր 04, 2013 at 16:27
