Գարնանը Երեւանում սպասենք 500.000 վարդկակաչների ծաղկմանը

Գարնանը Երեւանում սպասենք 500.000 վարդկակաչների ծաղկմանը

ԷկոԼուր

Գարնանը Երեւանում սպասենք 500.000 վարդկակաչների ծաղկմանը. Երեւանում մերկնարկել են մայրաքաղաքի ծաղկապատման աշնանային աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի սիզամարգերի հողում դրվելու են բազմերանգ կակաչների 500.000 սոխուկներ, որոնցից մարտի վերջերից սկսած ծաղկասածիլներ դուրս կգան։

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանի խոսքով` ծաղկապատման այս եղանակը հաջողվել է։ «Վարդակակաչների սոխուկները վերաճ են տալիս, ինչը հնարավորություն է ընձեռում տարեցտարի ավելացնել Երևանում վաղ գարնանը ծաղկող այս ծաղկատեսակների քանակը»,- նշել է Սուրեն Մաքսապետյանը։

Նոյեմբեր 15, 2013 at 13:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր