Երեւանում ուժեղ քամին տանիքներ է պոկել

Երեւանում ուժեղ քամին տանիքներ է պոկել

ԷկոԼուր

Երեւանում մարտի 17-ի ուժեղ քամին նյութական վնասներ պատճառեց երեւանցիներին։ Երեւանում արձանագրվել է տանիքի պոկման կամ թուլացման 11 դեպք։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, տանիքների վնասվելու դեպքեր են արձանագրվել մասնավորապես Երևանի Մայիսի 9, Կորյուն, Տիգրան Մեծ, Մուրացան, Սեբաստիա, Պռոշյան փողոցի, Երևանի Սիմոն Երևանցի, Արղության, Մոլդովական փողոցներում, Սարի թաղում, Երիտասարդական1/1 հասցեում։

Մարտի 18-ին մայրաքաղաքում նույնպես հնարավոր է քամու ուժգնացում։

Լուսանկարը`Արմենպրեսի

Մարտ 18, 2014 at 12:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր