

ԷկոԼուր
Երեւան քաղաքում նոյեմբերի 1-ից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կմեկնարկեն չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտման և ծառերի ձևավորման աշխատանքները: Ծառերը կէտվեն կանաչապատ տարածքների աշնանային խնամքի միջոցառումների շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Հոկտեմբեր 21, 2014 at 16:09
