

ԷկոԼուր
Նոյեմբերի 8-ին Երեւանում կմեկնարկի ծառատունկ: Կտնկվի 20 հազար ծառ և շուրջ 2 հազար թուփ: Այս մասին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է քաղաքապետարանի բնապահպանության բաժնի պետ Ավետ Մարտիրոսյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, մայրաքաղաքի կանաչապատման աշնանային աշխատանքների շրջանակում hամապատասխան ծառատեսակներով են համալրվել վարչական շրջաններում գույքագրված 1276 ազատ բնաբաժակները, տնկվել է նաև 20 հազար վարդի թուփ:
«Մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնումն արդեն մի քանի տարի անընդմեջ մեզ համար գերակա ուղղություններից է: Այս տեսանկյունից ծառատունկերի կազմակերպումն իր առանձնահատուկ նշանակությունն ունի, և մենք տարեցտարի պետք է ավելացնենք տնկվող ծառերի քանակը՝ զուգահեռ ապահովելով նաև դրանց անհրաժեշտ խնամքը: Այս ուղղությամբ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան ծառայություններն ու վարչական շրջանների աշխատակազմերն իրենց հերթին ևս պետք աշխատանքներ տանեն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նոյեմբեր 03, 2014 at 18:32
