Բուսաբան` խորը էտի արդյունքում ծառերը հիվանդանում են եւ լավ չեն աճում (Լուսանկարներ)

Բուսաբան` խորը էտի արդյունքում ծառերը հիվանդանում են եւ լավ չեն աճում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Խորը էտի արդյունքում ծառերը հիվանդանում են եւ լավ չեն աճում: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեց Հայկական բուսաբանական ընկերության նախագահ, պրոֆեսսոր Էլեոնորա Գաբրիելյանը: «Ծառերին խորը էտ պետք չէ: Եվրոպայում դա վաղուց չի արվում», - ասաց Էլեոնորա Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Երեւանում նոյեմբերի 1-ից մեկնարկել է ծառերի էտը:

Խոսելով սոսիներից` Էլիոնորա Գաբրիելյանն ասաց. «Սոսին մեր աբորիգեն տեսակն է, սովոր է տեղի կլիմային, ինչո՞ւ են ամեն անգամ քանդակում այդ ծառերը:… Ղափանում շատ լավ սոսիներ են աճեցնում, կարող են բերել, այդ ծաղիկների փոխարեն տնկել, թե չէ իզուր փող են ծախսում»: Էլիոնորա Գաբրիելյանը այս առաջարկը ներկայացրել է Երեւանի քաղաքապետարան:

Նշենք, որ ԷկոԼուրի ֆոտոխցիկը Անգլիական այգում ֆիքսեց խորը էտի ենթարկված սոսու ծառեր, որոնք էտից հետո այլեւս  շիվ չեն տվել եւ ենթակա են հատման: Խորը էտման դեպքեր մեր ֆոտոխցիկը ֆիքսեց նաեւ Սիրահարների այգում:

 
 
 
 
 
 
 
 
 

Նոյեմբեր 10, 2014 at 16:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր