Մեկ շաբաթում Երեւանում ապօրինի շինարարության և հողազավթումների 6 դեպք է հայտնաբերվել

Մեկ շաբաթում Երեւանում ապօրինի շինարարության և հողազավթումների 6 դեպք է հայտնաբերվել

ԷկոԼուր

Նախորդ շաբաթ Երեւանում ապօրինի շինարարության և հողազավթումների 6 դեպք է հայտնաբերվել: Երեւանի քաղաքապետարնի պաշտոնական կայքի համաձայն` այս կապակցությամբ կազմվել են վարչական արձանագրություններ: 2 հասցեում քանդվել են ապօրինի շինությունները: Եվս 6 դեպք է հայտնաբերվել շինհրապարակների կազմակերպման կանոնների խախտման մասով:

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 6 դեպք է հայտնաբերվել, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: 2 հասցեում քանդվել են ապօրինի շինությունները: Եվս 6 դեպք է հայտնաբերվել շինհրապարակների կազմակերպման կանոնների խախտման մասով: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ գործընթացը պահելով մշտական խիստ հսկողության ներքո:

Փետրվար 17, 2015 at 12:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր