Ապրիլի 1-ից Երեւանում կմեկնարկեն կանաչապատման աշխատանքները

Ապրիլի 1-ից Երեւանում կմեկնարկեն կանաչապատման աշխատանքները

ԷկոԼուր

Ապրիլի 1-ից Երեւանում կմեկնարկեն կանաչապատման հիմնական աշխատանքները: Այս մասին  Երևանի քաղաքապետին մարտի 9-ի խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի  քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Անդրադառնալով Երեւանի ծաղկապատմանը` Ավետ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ծաղկաբաժակներ է տեղափոխվել 280 հազար ծաղկասածիլ, առաջիկայում կներկրվի ևս 500 հազար ծաղկասածիլ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել ոռոգման համակարգերի անցկացման, մասնավորապես խորքային հորերի գործարկման համար անցկացվող մրցութային գործընթացների նկատմամբ՝ նախատեսված աշխատանքները հնարավորին սեղմ ժամկետում ավարտելու համար: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Մարտ 12, 2015 at 17:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր