Վերջապես պարզ դարձավ, թե ինչու են Երեւանում ծառերը խորը էտում

Վերջապես պարզ դարձավ, թե ինչու են Երեւանում ծառերը խորը էտում

ԷկոԼուր

Երեւանի ծառերի խորը էտման վերաբերյալ պաշտոնական բացատրությունները:

Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում ծառերի խորը էտի պաշտոնական բացատրությունը: Այն ներկայացնում ենք առանց մեկնաբանության.  «Արաբկիրում իրականացված ծառերի գարնանային էտի շնորհիվ Կոմիտաս, Քոչար փողոցներում ոչ միայն բացվել է տեսանելիությունը, սերտաճած ճյուղերը չեն խանգարում արտաքին լուսավորության ապահովմանը, այլև ակնառու երևում է շենքերի ճարտարապետական դիմագիծը»:

Tert.am-ի դիտարկմանը, թե վարորդները պնդում են, որ նման «սանիտարական էտը»  այն պատճառով է, որ ճանապարհային տեսախցիկներին չխանգարեն՝  Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը նշել է. «Ուղղակի անլուրջ է նման մոտեցումը»:

Միեւնույն ժամանակ Երեւանի քաղաքապետը մարտի 30-ի նիստում հանձնարարել է էտն իրականացնել մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ ծառերի ճյուղերը խոչընդոտում են ճանապարհային նշանների և լուսացույցների տեսանելիությանը:

Երեւանում ծառերի էտը կշարունակվի մինչեւ ապրիլի 15-ը:

Մարտ 31, 2015 at 13:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր