

ԷկոԼուր
Ապրիլի 11-ին Երևանում կկայանա համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ: Երևանի քաղաքապետերանի պաշտոնական կայքի համաձայն՝ շաբաթօրյակին և ծառատունկին ներգրավվելու ցանկություն են հայտնել մայրաքաղաքի տարածքում գործունեություն ծավալող ՀԿ-ները, պետական և մասնավոր ընկերությունները: Հանձնարարվել է համաքաղաքային շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին ապահովել համապատասխան գործիքներով ու պարագաներով, իսկ ծառատունկի մասնակիցներին` նաև տնկիներով:
Հիշեցնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի պահանջը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է ծառատունկի համար առանձնացնել բացառապես ոռոգելի տարածքներ:
Ապրիլ 10, 2015 at 12:42
