

ԷկոԼուր
S.O.S. ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք-առողջարանի կենտրոնում կրկին հատում են ծառերը: Մտահոգ քաղաքացիների փոխանցմամբ՝ ծառերը հատվում են, որպեսզի ավտոտնակների համար տարածք ազատեն:
Հիշեցնենք, որ Ջերմուկի կենտրոնական այգում ծառահատումների արդյունքում այդ տարածքը մաքրվեց և հենց լճի հարեւանությամբ կառուցվեց մեծ առողջարանային համալիր: Քաղաքի տարեց բնակիչները պնդում են, որ Ջերմուկում ծառերը արհեստական կերպով եւ մեծ դժվարությամբ են տնկված ծովի մակարդակից բարձրության պատճառով: Իսկ կուրորտաբանները պնդում են, որ առանց ծառերի առողջարանը կկորցնի ոչ միայն իր գրավչությունը, այլ նաև բուժիչ հատկությունների մի մասը թթվածնի պակասի պատճառով: Այնպես որ հատում են ճյուղը, որի վրա նստած են:
![]() |
|
|
![]() |
Մայիս 14, 2015 at 12:32

