

ԷկոԼուր
Հուլիսի 5-ին` ժամը 21.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղիում` «Դալմա Գարդեն Մոլ»-ին հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.37-ին, մարվել՝ 23.01-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկ տարածք:
Ժամը 23.40-ից մեկ մարտական հաշվարկ դեպքի վայրում իրականացնում է հերթապահություն:
Դեպքի վայրում է գտնվել ՏԿԱԻՆ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ-ը: Նշենք, որ հրդեհը տեսանելի էր Երեանի տարբեր վայրերից:
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ամեն օր օդերեւութաբանները զգուշացնում են հանրապետությունում բարձր ջերմային ալիքի առկայության եւ հրդեհավտանգ իրավիճակի մասին:
Այս մասին հայտարարեց նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ – մայոր Վրեժ Գաբրիելյանը հուլիսի 2-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշեց, որ Հայաստանում բուսածածկ տարածքներում հրդեհների դեպքերն ամենաշատը լինում են Երևանում, ինչը մայրաքաղաքի համար աններելի է:
| |
| |
|
![]() |
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015:
Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Հուլիս 06, 2015 at 13:17

