

ԷկոԼուր
Նոյեմբերի 2-ից Երեւանի բոլոր վարչական շրջաններում սկսվել են ծառերի աշնանային էտի աշխատանքները: Մայրաքաղաքում նախատեսված է շուրջ 17000 ծառերի սանիտարական էտ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքների իրականացման մասին նախապես իրազեկել հանրությանը:
«Նախապես իրազեկեք ոչ միայն աշնանային էտի, այլ նաև տապալման վտանգ ներկայացնող ծառերի հատման աշխատանքերի վերաբերյալ, որպեսզի տվյալ աշխատանքների հետ կապված հանրության շրջանում անհարկի մտահոգություններ չառաջանան: Բացի այդ, վթարավտանգ ծառերի հատումն իրականացնելուց անմիջապես հետո տեղում կազմակերպեք ծառատունկը, որպեսզի այլևայլ ասեկոսեների տարածման տեղիք չտաք, ինչպիսին ունեցանք նախորդ շաբաթ: Այս հարցում եղեք խիստ հետևողական»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նշենք, որ նոյեմբերի 14-ին Երեւանում նախատեսված է համաքաղաքային շաբաթօրյակ եւ ծառատունկ:
Նոյեմբեր 03, 2015 at 13:53
